Նկարագրություն
Վաճառվում է 2 սենյականոց մոդեռն կահավորված բնակարան Կենտրոնում՝ Տիգրան Մեծ խաչմերուկում, Զ.Անդրանիկ մետրոյից քիչ ներքև: Բնակարանը հագեցած է սմարթ համակարգով՝ լուսավորություն, մուտքի դուռ, օդափոխություն և վարագույրներ: Պատուհանները ջերմամեկուսիչ են, թրծած ապակիներով և թերմո-ալյումինից (Profal): Շենքի վերելակը փոխված է: Գտնվում է Հանրապետության Հրապարակից 1կմ հեռավորության վրա, մոտակայքում են Լունապարկի այգին, դպրոցներ, մանկապարտեզներ, պարի և սպորտի դպրոցներ, արվեստի քոլեջ, արագ սննդի կետեր, գեղեցկության և խնամքի սրահներ, դեղատներ, սուպերմարկետ և բազմաթիվ խանութներ: Բնակարանը ունի ժամանակակից դիզայն, բաց տարածք, մեծ պատուհաններ, փայտյա հատակ, նորաոճ լուսավորություն, բարձրորակ կահույք, բար-սեղան, հարմարավետ բազմոց և մինիմալիստական ինտերիեր: