Նկարագրություն
Վաճառվում է ընդարձակ 75մ2 բնակարան Երևանի Կենտրոնում, Նալբանդյան֊Թումանյան խաչմերուկին կից։ Բնակարանը գտնվում է քարե շենքի 6-րդ հարկում և նոր կապիտալ վերանորոգված է։ Լուսավոր և չբնակեցված բնակարանն ունի բաց պատշգամբ, որը բացվում է դեպի Թումանյան փողոց՝ քաղաքի և Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը հագեցած է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով, ունի ջեռուցման համակարգ և իտալական մանրահատակ։ Մոտակայքում կան կանգառներ, դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակ և բազմաթիվ խանութներ։