Նկարագրություն
Վաճառվում է նորակառույց առանձնատուն ներքին Չարբախում՝ 1 փողոցում, գինը՝ 135,000$: Տան մակերեսը՝ 210 քմ, հողի մակերեսը՝ 230 քմ։ Շինության տիպը՝ քարե, ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ ջուր, կոյուղի, էլեկտրականություն։ 1-ին հարկում (65 քմ) գտնվում են հյուրասենյակ-խոհանոցը, սանհանգույցը և պանորամային պատուհանները՝ ելքով դեպի բակ։ 2-րդ հարկում (75 քմ) կա նախասրահ, սանհանգույց և 3 ննջասենյակ, որոնցից մեկը՝ բաց պատշգամբով։ 3-րդ հարկում (70 քմ) ընդարձակ տեռասա՝ հիասքանչ տեսարանով դեպի Արարատ և Հադիս լեռներ։