Նկարագրություն
Վաճառվում է հիանալի դիրքով սեփական տուն Ծաղկաձորում՝ Պահլավունյաց 11 հասցեում, ՊՈՊՈԿ հյուրանոցի դիմաց։ Տարածքը հարմար է մշտական բնակության, ինչպես նաև հյուրատան կամ ամառանոցի կառուցման համար։ Տունը գտնվում է բնության գրկում՝ հանգիստ ու կանաչապատ շրջանում։ Հողատարածքը 600 քմ է, իսկ տան մակերեսը՝ 100 քմ։ Տունը հին կառուցվածք ունի և վերանորոգման կարիք ունի։ Հասանելի են բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները՝ գազ, ջուր, էլեկտրականություն։ Գինը՝ 70,000 ԱՄՆ դոլար։