Նկարագրություն
Վաճառվում է շքեղ առանձնատուն Աշտարակում, որը պարզապես չի կարելի աչքից բաց թողնել։ Եթե հոգնել եք աղմկոտ քաղաքից և երազում եք հանգիստ ու հարմարավետ վայրում ապրել, ապա սա իդեալական տարբերակ է՝ բոլոր հարմարություններով և կոմունիկացիաներով։ Քարե 3-հարկանի տուն՝ 960 քմ ընդհանուր մակերեսով և 2000 քմ հողատարածքով։ Գեղեցիկ, խնամված բակ՝ բաց լողավազանով, քարե վառարանով, շատրվանով և փոքրիկ այգիով, որտեղ աճում են պտղատու ծառեր։ Առաջին հարկում կա բար կամ մինի ռեստորան՝ իր խոհանոցով, պահեստով և սանհանգույցով։ Երկրորդ հարկը ներառում է նախասրահ, սրահ, 3 ննջասենյակ, առանձին մեծ խոհանոց և երկու սանհանգույց։ Երրորդ հարկը ներառում է սրահ, հյուրասենյակ, հանգստի գոտի, 2 ննջասենյակ, մեծ խոհանոց և սանհանգույց։ Կա փակ և բաց ավտոկայանատեղի՝ ավելի քան 8 մեքենայի համար։ Կապիտալ շքեղ վերանորոգում, բարձր առաստաղներ, տաք հատակ բոլոր 3 հարկերում, 9 օդորակիչ։ Տունը վաճառվում է ամբողջ գույքով։ Կարևոր առավելություն է 15 կիլովատ հզորությամբ եռաֆազ արևային կայանի առկայությունը։ Հարմար տեղադրություն, լավ թաղամաս։