Նկարագրություն
Վաճառվում է ինքնատիպ 2 սենյականոց բնակարան Արշակունյաց պողոտայում՝ Հայրենիք կինոթատրոնի մոտակայքում։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 8-րդ հարկում և ունի 50 քմ մակերես։ Այն հիմնովին վերանորոգված է բարձրորակ նյութերով՝ ջեռուցման համակարգ, փոխված էլեկտրալարեր և խողովակներ, իտալական պաստառներ, սալիկապատ սանհանգույց Կերամա Մարացցի ֆիրմայից, եվրոպատուհաններ և դռներ, լամինատ հատակ։ Տեղադրված է խոհանոցի կահույք և միջանցքում պահարաններ։ Գինը՝ 80,000$։