Նկարագրություն
Վաճառվում է և երկարաժամկետ վարձակալության է տրվում 130մ2, 3 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում, Պարոնյան 8 հասցեում: Բնակարանը գտնվում է 10 հարկանի շենքի 7-րդ հարկում և ունի արևկողմ դիրք: Այն առանձնանում է մեծ նախասրահով, առանձին խոհանոցով, 2 ննջարանով և 2 սանհանգույցով: Հյուրասենյակից և ննջարանից բացվում են պատշգամբներ, որոնք ունեն Արարատի և քաղաքի գեղեցիկ տեսարան: Շենքն ապահովված է պահակատնով, կենտրոնացված ջեռուցման և անվտանգության համակարգերով: Բնակարանը բնակեցված չէ, իսկ անմիջապես հարևանությամբ կա 102մ2 չբնակեցված բնակարան, որը նույնպես վաճառվում է: Վաճառքի արժեքը կազմում է 1մ2=3200 $: Վարձակալության արժեքի և այլ հարցերի համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով: