Նկարագրություն
Շտապ վաճառվում է ժամանակակից երկհարկանի առանձնատուն Կոտայքի մարզի Զովունի գյուղում, որը կառուցվել է երկշարք տուֆով և մոնոլիտով՝ ապահովելով սեսմակայունություն և ամրություն։ Տունը չվերանորոգված է, ինչը ձեզ հնարավորություն է տալիս կատարել վերանորոգում ըստ ձեր ճաշակի։ Տան ընդհանուր մակերեսը 156 քմ է, իսկ հողատարածքը՝ 250 քմ։ Տունը բաղկացած է 4 հարմար սենյակից, 2 լիարժեք հարկից և 2 սանհանգույցից։ Տունը արևկող է՝ միշտ լցված է լույսով և ջերմությամբ։ Էլեկտրական և սանտեխնիկական մոնտաժներն արդեն իրականացվել են։ Տեղադրված է անմիջապես գլխավոր փողոցի հարևանությամբ՝ հեշտ մուտքով։ Իդեալական տարբերակ է ինչպես մշտական բնակության, այնպես էլ ներդրումային նպատակով։