Նկարագրություն
Առանց միջնորդ և առանց դեպոզիտ, վարձակալության է տրվում եռհարկանի առանձնատան առաջին հարկը Մյասնիկյան պողոտայում: Առանձնացված է մյուս հարկերից, ունի առանձին մուտք և բակային տարածք: Բնակելի մակերեսը 70 քմ է, բակը՝ 40 քմ: Առանձնատունը գտնվում է գազանանոցից մեկ կանգառ ներքև, իջնող մայրուղու մոտ, և Բժշկական ու Ճարտարագիտական համալսարաններից 1.5 կմ հեռավորության վրա: Հարմար է մինչև չորս հոգու համար: Ունի միջանցք-հյուրասենյակ, մեծ հյուրասենյակ, մեկ ննջասենյակ երկտեղանոց մահճակալով, խոհանոց, զուգարան, լոգարան, ջեռուցման համակարգ: Հյուրասենյակը կարող է ծառայել որպես երկրորդ ննջասենյակ: Ամսավճարը 180,000 դրամ է, կոմունալները ներառված չեն: Բացօթյա տարածք, մանղալ, նստարաններ, այգի, պատշգամբ, քարե հատակ, ներքին ձևավորում, հարմարավետ կահույք: