Նկարագրություն
Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց սեփական տուն Էրեբունիում (Մուշավան): Տունը 70 քմ է, կառուցված է քարից և ունի կապիտալ վերանորոգում: Տունը հագեցած է անհատական ջեռուցման համակարգով, խոհանոցում և սանհանգույցում ջեռուցվող հատակներով: Տունը տրամադրվում է գույքով և տեխնիկայով: Բացօթյա ավտոկայանատեղի, երկաթյա մուտքի դուռ երկու կողպեքով, գեղեցիկ բակ և տաղավար: Վարձը՝ 160000 դրամ: Հարմարավետություն և լյուքս պայմաններ՝ ձեր ընտանիքի համար: