Նկարագրություն
Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80ք.մ. մակերեսով, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ե. Կողբացի փողոցում։ Բնակարանը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում և կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, և հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։