Նկարագրություն
Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Խորենացի փողոցում, Գումի շուկայի հարևանությամբ։ Բնակարանը կահավորված է և ունի տեխնիկա, տարածքը՝ 96քմ։ Ջեռուցման համակարգը ապահովում է հարմարավետություն, բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Կապիտալ վերանորոգված, դասական ինտերիերով։ Փայտյա հատակ, շքեղ ջահեր, պատերի դեկորատիվ ձևավորում, փայտյա մահճակալներ, հարմարավետ հյուրասենյակ սեղանով և աթոռներով, բազմոցներ և վարագույրներով պատուհաններ։