Նկարագրություն
Վարձակալության է տրվում հարմարավետ բնակարան Կոմիտասի պողոտայի սկզբնամասում, ընդամենը 5 րոպե ոտքով Բարեկամության մետրոյից։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում և ունի 61 քմ ընդհանուր մակերես։ Հարմար է առավելագույնը 3 չափահաս անձի համար։ Բնակարանն ունի բաց և փակ պատշգամբներ, որտեղ փակ պատշգամբը կարող է ծառայել որպես աշխատասենյակ կամ հանգստի գոտի։ Բնակարանը ապահովված է մշտական տաք և սառը ջրով, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչ։ Կահավորված է կաշվե բազմոցներով, գորգով, օվալ սեղանով, հեռուստացույցով, վիտրաժային պահարանով և վարագույրներով։