Նկարագրություն
Վարձակալության համար առաջարկվում է 2 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում, Սայաթ-Նովայի պողոտայում։ Բնակարանը գտնվում է քարե հատուկ նախագծով շենքի 2-րդ հարկում և ունի 50 քմ մակերես։ Կապիտալ վերանորոգված է, ապահովված է օդորակիչով, հեռուստացույցով, սառնարանով, գազօջախով և լվացքի մեքենայով։ Բնակարանը ունի անհատական ջեռուցման համակարգ (BAXI) և ինտերնետ։ Սեփականատերը կտեղադրի պահարան։ Վարձակալության պայմանները՝ երկարաժամկետ վարձակալության դեպքում ամսական գինը՝ 360,000 դրամ, դեպոզիտ՝ մեկ ամսվա վարձի չափով։ Կենդանիներով՝ ըստ պայմանավորվածության։ Հնարավոր է նաև կարճաժամկետ վարձակալություն՝ գինը կախված է հյուրերի քանակից և բնակության ժամկետից։