Նկարագրություն
Վարձակալության է հանձնվում կոմերցիոն տարածք Մուրացան փողոցում՝ Զովք սուպերմարկետի հարևանությամբ, Ռոստովյան 34 հասցեում: Տարածքը գտնվում է 9 հարկանի շենքի կիսանկուղային հարկում, կապիտալ վերանորոգված է և բաղկացած է մեկ ընդարձակ սենյակից, խոհանոցից և սանհանգույցից: Տարածքն ունի բակից մտնող առանձին մուտք, ինչը հարմար է գրասենյակի և նմանատիպ այլ գործունեության համար: Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար գրեք կամ զանգահարեք նշված համարով: