Նկարագրություն
Վարձակալության է տրվում 1 սենյականոց նոր վերանորոգված բնակարան 8 հարկանի շենքի 7-րդ հարկում, Նոր Արեշ 35-րդ փողոցում, Էրեբունիում։ Բնակարանը կահավորված է և ունի բոլոր հարմարությունները՝ մահճակալ, փոքր սեղան, բազմոց, օդորակիչ, պատուհաններ վարագույրներով, պատի վրա պատկեր, փափուկ գորգ, հեռուստացույց և պահարան։ Շատ մաքուր և կոկիկ տուն է։ Ամսական վարձը կազմում է 100,000 դրամ։