Նկարագրություն
Վարձակալության է տրվում նորակառույց մոնոլիտային շենքում գտնվող 3 սենյականոց բնակարան Գարեգին Հովսեփյան փողոցում։ Բնակարանը ամբողջովին նոր է՝ բարձրորակ գույքով և տեխնիկայով։ Բոլոր կոմունիկացիաները առկա են և շուրջօրյա։ Նորոգված է դիզայներական ոճով՝ տաքացվող հատակով և անհատական ջեռուցման համակարգով։ Լուսավորությունը բոլոր սենյակներում լեդ և կետային՝ ըստ ձեր ճաշակի և տրամադրության գույների փոփոխման վահանակով։ Բաց պատշգամբ, վերելակ և Wi Fi։