Նկարագրություն
Վարձակալության ընդարձակ 4 սենյականոց բնակարան Կենտրոնում, նորակառույց շենքում: Բնակարանը ունի 120 քմ մակերես, 2 բաց բալկոն, 2 սանհանգույց և 3 առանձին լիարժեք ննջարան: Վարձը կազմում է 360,000 դրամ: Շենքը գտնվում է Արգիշտի փողոցում, ընդամենը 8 րոպե ոտքով Հանրապետության Հրապարակից: Բնակարանը հագեցած է ջեռուցման համակարգով և օդորակիչով: Շենքն ունի սպասարկում, դոմոֆոն, հակահրդեհային համակարգ և գիշերային լուսավորություն: Մոտակայքում են Երևանի 2800ամյակի այգին, Սունդուկյանի այգին և թատրոնը: Տարածքում կան դպրոցներ, մանկապարտեզներ, պարի և սպորտի դպրոցներ, արվեստի քոլեջ, արագ սննդի կետեր, գեղեցկության և խնամքի սրահներ, ատելիեներ, դեղատներ, սուպերմարկետներ և բազմաթիվ խանութներ: