Նկարագրություն
Վարձակալության համար առաջարկում ենք 2 սենյականոց բնակարան Կոմիտասի պողոտայում, ԿՖՍ-ի դիմաց։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, երկկողմանի և շատ արևոտ։ Գտնվում է Արևելյան խոհանոցի կողքի շենքում և նախատեսված է 1-2 հոգու համար։ Հարմար է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ բնակության համար։ Բնակարանը գտնվում է 3-րդ հարկում, 5 հարկանի քարե շենքում։ Տարածքը կազմում է 40 քմ։ Վարձը՝ 200,000 դրամ ամսական։