Նկարագրություն
Շտապ վարձակալություն նորակառույց շենքում՝ Լենինգրադյան փողոցում: Հարմարավետություն, որակ և տեսարան մեկ վայրում: Բնակարանը գտնվում է 14 հարկանի շենքի 13-րդ հարկում՝ 75 քմ մակերեսով, կապիտալ վերանորոգված և ամբողջական գույքով: Ունի բաց պատշգամբ հիասքանչ տեսարանով դեպի քաղաք: Շենքն ունի ժամանակակից վերելակ, մուտքի հսկողություն և կայանատեղիի հնարավորություն: Հիանալի տարբերակ երկարաժամկետ վարձակալության համար՝ ընտանիքի, երիտասարդ զույգի կամ աշխատանքով Երևան ժամանածների համար: