Նկարագրություն
Վարձով է տրվում 1 հարկանի լուսավոր և գեղեցիկ առանձնատուն Կենտրոնում, Մ. Խորենացի փողոցում, Չինար սուպերմարկետի մոտ: Տունը բաղկացած է 2 սենյակից և ունի 60 քմ մակերես: Տունը գտնվում է կանգառին շատ մոտ, Տաշիր առևտրի կենտրոնից 15 րոպե հեռավորության վրա: Հարմար է 2-3 անձի համար: Առկա են սպասք լվացող մեքենա և Բաքսի ջեռուցման համակարգ: Տունը տրվում է վարձով երկարաժամկետ պայմանագրով: Վարձը կազմում է 180,000 դրամ + դեպոզիտ: Տունը նորոգված է, ունի փայտյա հատակ, կահավորված է սեղաններով և աթոռներով, պատուհանները վարագույրներով, լուսավորություն և պատերի դեկոր: Հյուրասենյակում կա բազմոց, իսկ ննջասենյակը հարմարավետ է: