Նկարագրություն
Վարձով է տրվում 1 սենյականոց եվրովերանորոգված բնակարան Բակունցի փողոցում, 4-րդ մասիվում։ Բնակարանը հագեցած է կոմունալ բոլոր հարմարություններով՝ ունի անհատական ջեռուցման համակարգ և հագեցած է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Մոտ է ժամանցի վայրերին, մթերային և այլ խանութներին։ Բնակարանը երկհարկանի է՝ փայտյա աստիճաններով, ննջասենյակը վերևի հարկում է։ Հատակը փայտյա է, ունի հարմարավետ բազմոց, ապակյա սեղան և ժամանակակից լուսավորություն։ Պատերի վրա կան նկարներ։