Նկարագրություն
Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան էլիտար շենքում Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակից 8 րոպե ոտքով։ Բնակարանը 50քմ է, ունի բաց բալկոն, ջեռուցման համակարգ և օդորակիչ։ Առկա է անհրաժեշտ գույք և տեխնիկա։ Շենքն ունի սպասարկում և անվտանգություն, 2 վերելակ։ Մոտակայքում են Երևանի 2800-ամյակի այգին, Սունդուկյանի այգին և թատրոնը։ Տարածքում կան դպրոց, մանկապարտեզ, պարի և սպորտի դպրոց, արվեստի քոլեջ, արագ սննդի կետեր, գեղեցկության և խնամքի սրահներ, դեղատներ, սուպերմարկետ և բազմաթիվ խանութներ։