Նկարագրություն
Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Էրեբունիում, հիվանդանոցի և բժշկական քոլեջի դիմաց: Բնակարանը վերանորոգված է և կահավորված: Խոհանոցում և լոգարանում մշտական տաք և սառը ջուր, ավտոմատ լվացքի մեքենա, ինվերտոր սառնարան, հեռուստացույց և արբանյակային ալեհավաք, գազօջախ և թեյնիկ: Բնակարանում առկա են 3 զգեստապահարան, 2 պահարան, բազմոց և 2 բազկաթոռ, մեծ և փոքր սեղան և աթոռներ, երկտեղանոց մահճակալ: Ինտերնետ Յուքոմի կողմից: Տրվում է պարտադիր դեպոզիտով, հարմար է փոքր ընտանիքներին և ուսանողներին: