Նկարագրություն
Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը տաք և լուսավոր է, կոսմետիկ վերանորոգված: Հագեցած է Մերկուրի նոր թվային ջեռուցման համակարգով, գազով, լույսով, տաք ջրով, լվացքի ավտոմատ մեքենայով և սառնարանով: Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռներ: Գտնվում է խանութների և կանգառի մոտ: Նոր վերանորոգված սանհանգույց և առանձին լոգարան: Մեկ ամսվա դեպոզիտը պարտադիր է, տրվում է երկարաժամկետ: Ցանկալի է 2 կամ 3 հոգու համար, առանց տնային կենդանիների: