Նկարագրություն
Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Նոր Նորքի 3-րդ զանգվածում, Գյուրջյան փողոցում: Բնակարանը գտնվում է 3/9 հարկում, մոնոլիտ նորակառույց շենքում, մակերեսը՝ 57 քմ: Հագեցած է գույքով և տեխնիկայով, ունի անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչ: Բնակարանն ունի ժամանակակից կահույք, փայտյա հատակ, մուգ գույներ, փոքր խոհանոց, սառնարան, լոգարան ապակյա դռներով, ննջասենյակ պահարանով, նորոգված միջանցք և կախովի լույսեր: