Նկարագրություն
Վարձով է տրվում 2 սենյականոց եվրովերանորոգված բնակարան Տերյան փողոցում՝ Երևանի սրտում: Բնակարանը գտնվում է նորակառույց շենքի 8-րդ հարկում և ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Բնակարանը ամբողջովին լուսավոր է և կահավորված՝ ապահովված ջեռուցման գազի կաթսայով համակարգով, մշտական գազով, ջրով և էլեկտրականությամբ: Շենքի մուտքը և միջանցքները խնամված և մաքուր են: Տեղակայված է քաղաքի լավագույն հատվածում՝ մոտ Օպերայի թատրոնին, Աբովյան և Սայաթ Նովա փողոցներին, Երիտասարդական մետրո կայարանին, Մատենադարանին, Կասկադին, Հաղթանակ զբոսայգուն և Պետական Բժշկական Համալսարանին: