Նկարագրություն
Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Զեյթուն համայնքում, Ուլնեցի փողոցում, Կակտուս սուպերմարկետի հարևանությամբ: Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 7-րդ հարկում և ունի 67 քմ մակերես: Այն կապիտալ վերանորոգված է և դեռևս բնակեցված չէ: Բնակարանում առկա է ջեռուցման համակարգ, եվրոպատուհաններ, փակ պատշգամբ, որը կարող է օգտագործվել որպես ննջարան, և խորդանոց: Մուտքը և հարկը բարեկարգված են, տեղադրված է նոր վերելակ, անվտանգության տեսախցիկներ և FACE ID դոմոֆոն: Բնակարանը արևկողմ է, հարավ արևելյան և արևմտյան ուղղությամբ: Վարձակալության արժեքը կազմում է 200,000 դրամ: