Նկարագրություն
Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան Աջափնյակ համայնքում, Ֆուչիկի փողոցում: Բնակարանը գտնվում է քարե շենքի 4/2 հարկում և ունի 70 քմ մակերես: Հագեցած է ջեռուցման համակարգով և եվրոպատուհաններով: Բնակարանն ունի զգեստասենյակ, որը կարող է օգտագործվել նաև որպես խորդանոց: Փակ պատշգամբը կարող եք օգտագործել որպես ննջարան: Երկրորդ ննջարանը կարող է համալրվել կախված ձեր պահանջներից: Սենյակում հնարավոր է ավելացնել բազմոց կամ մահճակալ ըստ անհրաժեշտության: Բնակարանը ունի հարավ արևելյան և արևմտյան ուղղություն, արևկողմ է, շատ լուսավոր և ջերմ է: Արժեքը 230,000 դրամ է, սակարկելի միայն տեղում: