Նկարագրություն
Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան Կենտրոնում, Արգիշտի փողոցում: Բնակարանը գտնվում է նորակառույց շենքում և ունի 90քմ մակերես: Այն ներառում է 2 առանձին լիարժեք ննջարաններ և բաց բալկոն: Բնակարանը հագեցած է ջեռուցման համակարգով, օդորակիչով, անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով: Շենքն ունի բարեկարգ մուտք, դոմոֆոն, հակահրդեհային համակարգ և գիշերային լուսավորություն: Մոտակայքում են Երևանի 2800ամյակի այգին, Սունդուկյանի այգին և թատրոնը, ինչպես նաև դպրոցներ, մանկապարտեզներ, պարի և սպորտի դպրոցներ, արվեստի քոլեջներ, արագ սննդի կետեր, գեղեցկության և խնամքի սրահներ, ատելիեներ, դեղատներ, սուպերմարկետներ և բազմաթիվ խանութներ: