Նկարագրություն
Վարձով տրվում է 3 սենյականոց բնակարան Վանաձորում՝ Չերկասի փողոցում: Բնակարանը գտնվում է 6-րդ հարկում և ունի վերելակ: Հին վերանորոգմամբ, բայց ապրելու ենթակա է: Կահավորված է բազմոցներով, բազկաթոռներով, սեղաններով և ննջասենյակով: Հարմար է ինչպես ընտանիքների, այնպես էլ ուսանողների համար: Բնակարանը ունի կոմունալ բոլոր հարմարությունները: Հին կահույք, պատերի ծածկույթ և փայտյա հատակ: Հնարավոր է վերանորոգման կարիք: Հասցե՝ Վանաձոր, Չերկասի 5/25: