Նկարագրություն
Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Երևանի կենտրոնում՝ Արգիշտի փողոցում, Հանրապետության Հրապարակից 8 րոպե ոտքով հեռավորության վրա։ Բնակարանը ունի բաց բալկոն, ջեռուցման համակարգ, 2 օդորակիչ, կահույք, տեխնիկա, սպասք լվանալու մեքենա և միկրոալիքայի վառարան։ Շենքն ունի սպասարկում, 2 վերելակ, և գտնվում է մոտակայքում Երևանի 2800-ամյակի այգու, Սունդուկյանի այգու և թատրոնի։ Տարածքում առկա են դպրոց, մանկապարտեզ, պարի և սպորտի դպրոց, արվեստի քոլեջ, արագ սննդի կետեր, գեղեցկության և խնամքի սրահներ, ատելիե, դեղատներ, սուպերմարկետ և բազմաթիվ խանութներ։