Նկարագրություն
Արտաշատի կենտրոնում վարձով տրվում է նորակառույց բնակարան՝ 5-րդ հարկում։ Բնակարանը մոդեռն վերանորոգված է, լիովին կահավորված և ունի ընդարձակ ու լուսավոր տարածք։ Ննջասենյակ, հյուրասենյակ, ջակուզիով լոգարան, մեծ պատշգամբ՝ մուտք 2 սենյակից։ Բնակարանը հագեցած է Baxi ջեռուցմամբ, տաքացվող հատակով և կոնդիցիոներով։ Բոլոր կահույքն ու տեխնիկան՝ նոր։ Շենքում առկա է դոմոֆոն և վերելակ, իսկ բակում՝ ավտոկայանատեղի։ Մոտակայքում կան դպրոց, մանկապարտեզ և խանութներ։