Նկարագրություն
Ավան համայնքում, Թումանյան թաղամասում վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան՝ Ծիրան և Պարմա սուպերմարկետների հարևանությամբ: Բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում և ունի 90 քմ մակերես: Կապիտալ կոսմետիկ վերանորոգված է, սանհանգույցը նույնպես կապիտալ վերանորոգված է: Առկա է ջեռուցման համակարգ և եվրոպատուհաններ: Բաց պատշգամբից կարող եք վայելել հարավ արևելյան և արևմտյան ուղղության տեսարանները: Բակում կա ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ: Բնակարանը նախատեսված է մինչև 6 անձի համար: Արժեքը՝ 230,000 դրամ: