Նկարագրություն
Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Նոր Նորքի 1 զանգվածում, Նանսենի փողոցում, այգու հարևանությամբ։ Բնակարանը 61 քմ է, գտնվում է 2/12-րդ հարկում։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ գույքով և տեխնիկայով՝ հեռուստացույց, սալօջախ, սառնարան, լվացքի մեքենա և այլ։ Տարածքը շատ հարմարավետ է, մոտակայքում առկա են դպրոց, մանկապարտեզ, սուպերմարկետներ և այգի։ Քայլելով մինչև կանգառ 1-2 րոպե, գլխավոր կանգառ 7-8 րոպե, MEGAMALL 7-8 րոպե։ Վարձը՝ 215,000 դրամ։