Նկարագրություն
Վարձով տրվում է նորոգված չբնակեցված ընդարձակ բնակարան Ֆրունզեի փողոցում: Բնակարանը ունի 2+1 ննջարան, բաց բալկոն, առանձին խոհանոց և հարմարավետ հյուրասենյակ: Առկա են օդորակիչ, ջեռուցման համակարգ, կահույք և տեխնիկա՝ սպասք լվացող սարք, ջեռոց, լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց: Բնակարանը գտնվում է քարե շենքի 3/5 հարկում: Շենքի մուտքը և բակը բարեկարգ են, կա այգի և ավտոկայանատեղիներ: Մոտ է կանգառին և Արշակունյաց պողոտային, ինչպես նաև Գործարանային մետրոյին: Վարձը՝ 250․000֏: