Նկարագրություն
Շտապ վարձով է տրվում 3 սենյականոց տուն Էրեբունիում՝ Խաղաղ Դոնի փողոցում: Տունը գտնվում է բարեկարգ թաղամասում՝ նոր, գեղեցիկ բակով և շատրվաններով: Հարմար է ընտանիքների համար: Մոտակայքում կան դպրոցներ, մանկապարտեզներ, Երևան Սիթի սուպերմարկետ, մթերային և մրգի խանութներ, Ուրարտու տնտեսական խանութ: Տրանսպորտը հասանելի է դեպի քաղաքի ցանկացած ուղղություն: Տունը երկհարկանի է, ունի փայտյա աստիճաններ, բաց խոհանոց, նորոգված է, ներկառուցված պահարաններով, լուսավոր սենյակներով, գունավոր պատերով, փայտյա հատակով և մինիմալիստական կահույքով: Վարձավճարը կազմում է 190,000 դրամ/ամիս, միջնորդավճարը՝ 20%: