Նկարագրություն
Վարձով է տրվում ունիվերսալ նշանակության հասարակական տարածք Արտաշատի Դիմիտրով համայնքում, Արտաշատյան խճուղի 25 հասցեում: Ընդհանուր մակերեսը 250 քմ է, բայց կարող է տրվել մասերով: Տարածքը վերանորոգված է, ասֆալտապատ, ապահովված մշտական տաք ու սառը ջրով և եռաֆազ հոսանքով: Բակում կա ազատ տարածք մեքենաների կայանման համար: Տարածքը տեսահսկվում է: Հարմար է ավտոտեխսպասարկման, պահեստի, արտադրամասի կամ այլ հասարակական նպատակներով օգտագործման համար: