Նկարագրություն
Վաճառվում է երեք հարկանի քարե տուն Զովունի կենտրոնական հատվածում՝ 38 փողոցում։ Տունը գտնվում է ասֆալտապատ և լուսավոր փողոցում, մոտակայքում են մանկապարտեզը և դպրոցը։ Կառուցված է բարձրակարգ շինանյութով և գտնվում է զրոյական վիճակում։ Գաջած վիճակում է, մնում է միայն ներքին հարդարման աշխատանքները։ Առաջին հարկը կիսանկուղային է, իսկ երկրորդ և երրորդ հարկերը բնակելի են։ Տունը ներառում է 3 ննջարան, 2 սանհանգույց, 1 հյուրասրահ և խոհանոց։ Ունի բակային հատված՝ մեքենա կանգնեցնելու համար։ Բոլոր կոմունալ հարմարությունները առկա են։