Նկարագրություն
TEAM HOUSE ընկերությունը ներկայացնում է նոր նախագիծ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Հաղթանակի 2-րդ փողոցում: Քառակուսի մետրի արժեքը կազմում է ընդամենը 320,000 դրամ: Շինարարությունը կմեկնարկի հունիսի 2-ին և կավարտվի 2026 թվականի հունվարի 30-ին: Առաջարկվում են վճարման երկու տարբերակ՝ 30-30-30-10% և 50-50%: Արժեքի մեջ ներառված են միջսենյակային պատերը, հոսանքը, ջուրը, ստայակը, կոյուղին, գիփսոնիտով սվաղը, եվրոպատուհանները և մուտքի դուռը: Շենքը ունի ժամանակակից դիզայն, մանկական խաղահրապարակ, կանաչապատ տարածք, մեծ պատուհաններ, բաց պատշգամբներ և արտաքին լուսավորություն: