Նկարագրություն
Արի՛ միասին կառուցենք քո երազանքների թաունհաուսը Մասիսի համայնքի 10-րդ փողոցի վերջնամասում՝ Ֆրանկոֆոնիայի բուլվարից 400 մ հեռավորությամբ։ Այստեղ կառուցվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան 5 թաունհաուսներ, որոնք ունեն 200 քմ ընդհանուր հողամաս և 170 քմ բնակելի մակերես։ Երկհարկանի շինությունները ունեն 3 մ առաստաղի բարձրություն, պարիսպապատ տարածք, 1 ավտոնակ, 3 ննջարան, 3 սանհանգույց և ֆրանսիական պատշգամբ։ Մուտքերի դռներն ու պատուհանները բարձրորակ են, իսկ ավտոտնակի դարպասը՝ հեռակառավարման վահանակով։ Պատերը ձայնա/ջերմամեկուսիչ են, իսկ ներքին կոմունիկացիաները կատարված են։ Գործում է եկամտահարկի ետ վերադարձի օրենքը։ Գործընկեր՝ Acba bank։ Շտապե՛ք դառնալ կառուցվող 5 թաունհաուսներից մեկի սեփականատերը։