Նկարագրություն
Շտապ վաճառվում է նոր նորոգված, շատ լուսավոր և ընդարձակ բնակարան Նժդեհի փողոցում, Մանթաշյան խաչմերուկում, Տիտան մարկետի հարևանությամբ։ Բնակարանը 98քմ է, ունի 3 ննջարան և ընդարձակ հյուրասենյակ։ Առկա են 2 բաց բալկոններ՝ ննջարանից և հյուրասենյակից։ Բնակարանը հագեցած է ջեռուցման համակարգով և օդորակիչով։ Գտնվում է քար-բետոնե ստալինյան շենքի 4-րդ հարկում։ Ննջարանները մեծացվել են փակ բալկոնների հաշվին, առկա է խորդանոց։ Բնակարանը ունի գեղեցիկ բաց տեսարան դեպի Արարատ։ Բակը բարեկարգ է, ընդարձակ, կան ավտոկայանատեղիներ, մարզասարքեր, խնամված ամառային տաղավար՝ մանղալով, այգի, նստարաններ և հուշարձան։ Գտնվում է Նժդեհ փողոցի հարմարավետ հատվածում, մոտ է բոլոր հարակից պողոտաներին՝ Արշակունյաց, Բագրատունյաց։ 4-5 րոպե դեպի Կենտրոն։ Վաճառքի գինը՝ 180,000$։