Նկարագրություն
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Աջափնյակում, Շինարարների փողոցում: Բնակարանը զբաղեցնում է 77 քմ մակերես և գտնվում է 4 հարկանի շենքի 4-րդ հարկում: Կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ներառյալ անհատական ջեռուցման համակարգ և եվրոպատուհաններ: Նախասրահում և միջանցքում ներկառուցված են 2 մեծ պահարաններ, դրսի դուռը երկաթյա է, ներսի դները՝ փայտյա: Հոսանքի լարերը փոխված են, ջուրը մշտակա է, առկա է 500 լիտրանոց բաք: Բնակարանը լուսավոր և արևկող է: Բակում կա 25 քմ մակերեսով ավտոտնակ: Վաճառքը իրականացվում է կահույքի, տեխնիկայի և ավտոտնակի հետ միասին, հնարավոր է նաև հիփոթեքային եղանակով: