Նկարագրություն
Վաճառվում է նոր նորոգված չբնակեցված ընդարձակ բնակարան էլիտար շենքում, որը գտնվում է Երևանի կենտրոնում, Հանրապետության Հրապարակից ընդամենը 8 րոպե ոտքով հեռավորության վրա։ Բնակարանը լուսավոր է և ունի 2 բաց պատշգամբ՝ բաց տեսարանով դեպի Հրազդանի կիրճ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 107 քմ, ներառում է 3 ննջասենյակ և 2 սանհանգույց։ Տեղադրված է օդորակիչ, բարձր առաստաղներով։ Բնակարանը նորոգված է բարեխիղճ, բոլոր մանրուքներն հաշվի են առվել։ Շենքն ունի անվտանգություն, շուրջօրյա տեսահսկվում է, մուտքը բարեկարգ է։ Վաճառքի գինը՝ 340,000$։ Մոտակայքում են Երևանի 2800ամյակի նորաբաց այգին, Սունդուկյանի այգին և թատրոնը։ Տարածքում կա դպրոց, մանկապարտեզ, պարի և սպորտի դպրոց, արվեստի քոլեջ, արագ սննդի կետեր, գեղեցկության և խնամքի սրահներ, ատելիե, դեղատներ, սուպերմարկետ և բազմաթիվ խանութներ։