Նկարագրություն
Հյուսիսային Պողոտայում վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 85ք.մ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ապահովված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ և օդորակիչ։ Ջեռուցվում է ջեռուցման համակարգի միջոցով և ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով։