Նկարագրություն
Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան Պուշկինի փողոցում, եկեղեցու մոտակայքում: Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 2-րդ հարկում և ունի 45 քմ մակերես: Հարմար է 1-2 անձի համար: Բնակարանը ապահովված է կոմունալ հարմարություններով, գույքով և կենցաղային տեխնիկայով, ինչպես նաև ունի կոնդիցիոներ և ջեռուցման համակարգ: Վարձակալության արժեքը կազմում է 220,000 դրամ, հնարավոր է մասնակի վճարում: Բնակարանը հարմար է երկարաժամկետ վարձակալության համար: Մանրամասների համար դիմեք գործակալին: