Նկարագրություն
Երկարաժամկետ վարձակալության համար առաջարկվում է classic ոճի բնակարան Փոքր Կենտրոնում՝ Ավ. Իսահակյան փողոցի սկզբնամասում։ Բնակարանը տիպիկ ստալինկա է, կապիտալ վերանորոգված և եվրոպական լավագույն գույքով ու տեխնիկայով ապահովված։ Գտնվում է 1-ին գծի վրա և ունի երկկողմանի տեսարան։ Շենքը ներառված է պատմա-մշակութային արժեք ներկայացնող շինությունների ցանկում։ Շենքի անմիջական հարևանությամբ են գտնվում ԲՈՒՀ-եր, մշակույթի, արվեստի, սպորտի կենտրոններ, մետրո, տրանսպորտային, առևտրային, կոմերցիոն տաղավարներ, այգիներ, կանաչ գոտիներ և խաղահրապարակներ։ Բնակարանը 4 հարկանի շենքի 3-րդ հարկում է, 64 քմ մակերեսով և 2 սենյակով։ Գինը՝ սակարկելի։