Նկարագրություն
Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան Արաբկիր համայնքում, Ն. Տիգրանյան փողոցում, Երազ թաղամասի և Կոմիտաս Պարկի հարևանությամբ: Բնակարանը գտնվում է քարե շենքում՝ Ստալինյան նախագծով: Առաստաղի բարձրությունը 3.20 մետր է: Բնակարանը գտնվում է 4 հարկանի շենքի 2-րդ հարկում և ունի 68 քմ մակերես: Այն ձևափոխված է 2 սենյակից 3 սենյակի: Բնակարանը կոսմետիկ վերանորոգված և կահավորված է, գտնվում է կոկիկ վիճակում: Առկա է ջեռուցման համակարգ և եվրոպատուհաններ: Բնակարանն ունի բաց պատշգամբ և հարավ արևելյան ու արևմտյան ուղղություն, արևկողմ է: Արժեքը՝ 200,000 դրամ: