Նկարագրություն
Վարձով է տրվում հարմարավետ 2 սենյականոց բնակարան Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Ակսել Բակունցի փողոցում։ Բնակարանը ձևափոխված է 3 սենյակի, ունի 60 քմ մակերես։ Գտնվում է քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը հագեցած է գույքով և տեխնիկայով, ունի անհատական ջեռուցման համակարգ։ Հարմարավետ հյուրասենյակ, փայտյա կահույք, խոհանոցային տեխնիկա, լոգարան, պատուհաններ վարագույրներով, սպիտակ և սև սալիկներ, լվացքի մեքենա։