Նկարագրություն
Վաճառվում է լյուքս դասի բնակարան Էլիտար շենքում, Երևանի կենտրոնում, Հանրապետության Հրապարակից ընդամենը 8 րոպե ոտքով։ Բնակարանը ունի անհատական անվտանգության համակարգ, շուրջօրյա տեսահսկում, կահավորված է բարձրակարգ գույքով և բարձրորակ տեխնիկայով։ Ունի ջեռուցման և հովացման անհատական համակարգեր, լուսավոր է և ունի գեղեցիկ բաց տեսարան դեպի Արարատ լեռ և Երևան քաղաք։ Բնակարանը 83 քմ է, ունի 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, անհատական ընդարձակ պահարան ննջասենյակում, բազմաթիվ ներկառուցված դարակներ և պահարաններ, ընդարձակ հարմարավետ խոհանոց։ Հավելյալ եկամուտ՝ տրված է վարձակալությամբ՝ 1300$-ով։ Վաճառքի արժեքը՝ 279.000$։ Մոտակայքում են Երևանի 2800-ամյակի այգին, Սունդուկյանի այգին և թատրոնը։ Տարածքում կա դպրոց, մանկապարտեզ, պարի և սպորտի դպրոց, արվեստի քոլեջ, արագ սննդի կետ, գեղեցկության և խնամքի սրահներ, ատելիե, դեղատներ, սուպերմարկետ և բազմաթիվ խանութներ։